ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ
Քայլ 1
Գրանցիր ընկերությունդ կայքում
Քայլ 2
Լրացրու աշխատատեղի նկարագիրը
Քայլ 3
Սպասիր պատկան մարմինների հաստատմանը
Քայլ 4
Կնքիր պայմանագիր թեկնածուի հետ
փաստաթղթեր
կարող եք ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերըԱշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ
Կայքը օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ է, որը օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին հնարավորություն է տալիս ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել ցանկացած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով:
ՀՏՀ
Հարցիդ պատասխանը չե՞ս գտնում կայքում։
Կապվի՛ր Միգրացիոն ծառայության մասնագետներին էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով․
workpermit@gov.am+374 11 275 009+374 11 275 010Աշխատանքի թույլտվություն ստանալու կարգը
Այս պարզ քայլերի միջոցով 30 օրվա ընթացքում Դուք կստանաք առաջարկ՝ Ձեր նկարագրած թափուր հաստիքը ՀՀ քաղաքացի թեկնածուներով համալրելու վերաբերյալ կամ հնարավորություն կունենաք կնքելու աշխատանքային պայմանագիր օտարերկրացի թեկնածուի հետ՝ աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման միջոցով։
Հայտարարություններ
Օտարերկրացու աշխատանքի թույլտվությունը՝ այլևս թվային
2022 թ-ի հունվարի 1-ից գործարկվեց սույն միասնական հարթակը, որը կոչված է Օտարերկրացի աշխատողների ընտրության գործընթացը ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով իրականացնելուն։ Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։ Հարթակում գրանցված ցանկացած Գործատու իրավաբանական անձի անունից Հարթակում գործողություններ կարող են իրականացնել Գործատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձինք։ Գործատուն Հարթակի միջոցով ներկայացնում է Օտարերկրացուն աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հայտ։ Լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։ Աշխատատեղը օտարերկրացով զբաղեցնելու վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համաձայնություն ստանալուց հետո լրացվում է օտարերկրացու տվյալները։ Հաջորդ քայլում օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը ստանալու համար օտարերկրացին պետք է մոտենա Միասնական գրասենյակ՝ Վ․ Սարգսյան 3 հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության նիստում 2021 թ-ի դեկտեմբերի 16-ին ընդունվեց Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը,Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետները: 2021 թ-ի մայիսի 27-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Օտարերկրացիների և Պետական տուրքի մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։
Ինչպե՞ս օգտվել Հարթակից
Եթե Դուք գործատու եք և ցանկանում եք Ձեր աշխատակազմում ներգրավել օտարերկրացի աշխատող, ապա այս հարթակի միկջոցով պետք է հայտ ներկայացնենք ՀՀ կառավարություն՝ Ձեր օտարերկրացի թեկնածուին աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման համար։ Քայլերի հաջորդականությունը նկարագրված է Ուղեցույցում (հիպերլինկ դնել)։ Օգտվե՛ք նաև կայքի Հաճախ տրվող հարցերիր բաժնից։ Եթե այդուհանդերձ դեռ ունեք հարցեր, ապա կապ հաստատե՛ք Միգրացիոն ծառայության մասնագետների հետ։ ՄԾ Աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի հեռախոսահամարներն են՝ +374 11 275 009 +374 11 275 022 +374 11 275 023 +374 11 275 007 +374 11 275 010 Ձեր հարցերն ու առաջարկները կարող եք ուղղել workpermit@gov.am
ԵԱՏՄ քաղաքացիներն ազատված են աշխատանքի թույլտվությունից
ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի, ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։ Միևնույն ժամանակ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով այս կատեգորիայի անձինք կարող են գրանցվել Հարթակում և ստանալ համապատասխան տեղեկանք։ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու գրանցումը Հարթակում կատարվում է առցանց հետևյալ քայլերի հերթականությամբ. Քայլ 1. Մուտք գործել www.workpermit.am կայք։ Քայլ 2։ Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։ Քայլ 3։ Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։ Քայլ 4։ Լրացնել բացված ձևում առկա դաշտերը։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ հանրային ծառայությունների համարանիշի ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք չի կարող տպագրվել և տրամադրվել։ ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում՝ ներկայացնելով ընտանիքի անդամների համար ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու դիմում։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է Հարթակում գրանցված ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։ Ընտանիքի անդամին Հարթակի օգտահաշվում ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլները. Քայլ 1։ Բացել «Հիմնական մենյուն» և ընտրել «Ընտանիքի անդամներ» տողը։ Քայլ 2։ Բացված էջում լրացնել ընտանիքի անդամի տվյալները։ Քայլ 3։ Հաստատել մուտքագրումը։
Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը վերականգնելու համար պետական տուրքի հաշվեհամարն է
900005162111 (100)
Ծառայություն
Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
105.000 դրամ
Ծառայություն
Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգում
105.000 դրամ
Ծառայություն
Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի վերականգնում
12.000 դրամ